Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊՈՒՏԻՆԸ ԼՈՒԾՈՒՄ Է ԼԻԲԻԱՅԻ ՀԱՐՑԸ․ ՀԱՖԹԱՐԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Էմանուել Մակրոն, Վլադիմիր Պուտին, Ջուզեպե Կոնտե

Նրանք քննարկել են Լիբիայում ստեղծված իրավիճակը և կարևորել հակամարտության կողմերի միջև հաշտության պահպանումը։ Վլադիմիր Պուտինը նաև քննարկել է այս թեման Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ։

Ավելի վաղ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի լիբիական ազգային բանակը և Ազգային համաձայնության կառավարությունը հայտարարել են հունվարի 12-ին տեղական ժամանակով 0։00-ից հրադադարի մասին։

Միաժամանակ, առկա տվյալների համաձայն, Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը ժամանել է Մոսկվա՝ Լիբիայում հրադադարի պայմանների շուրջ բանակցություններին մասնակցելու նպատակով։

Այսօր Ռուսաստանի ԱԳՆ-ում կանցկացվի Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին ենթադրվում է նաև հակամարտության երկու կողմերից բարձրաստիճան լիբիացիների մասնակցությունը։ Մոսկվայում սպասում են նաև Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջին։

Կիսվել
Загрузка...