Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՊԱՏԱՀԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՎԻԱՑԻԱՆ ՉԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ, ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ՎՏԱՆԳ ԻՐԱՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ Թեհրանում ուկրաինական օդանավի կործանման վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Կոմիտեի Facebook-ի էջից

Քաղավիացիան չի պարզաբանում, կա՞ արդյոք վտանգ Իրան մեկնող հայերի համար

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը ողբերգական վթարի հետ կապված և, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, խորհուրդ է տվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։

Armlink.am-ը փորձել է ճշտել Քաղավիացիայի կոմիտեից, թե արդյո՞ք գոյություն ունի իրական վտանգ Իրաք և Իրան կատարվող թռիչքների հարցում, սակայն կոմիտեից պատասխան չի ստացվել։

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 օդանավը, որում եղել է 168 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, կործանվել է հունվարի 8–ին Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։ Օդանավը Թեհրանից ուղևորվում էր Կիև։ Օդանավում գտնվող բոլոր մարդիկ մահացել են:

Կիսվել
Загрузка...