Թեմաներ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՍԱԹԵՆԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԿԻՍՎԵԼ Է ԻՐ ԷՄՈՑԻԱՆԵՐՈՎ

Օրեր առաջ Facebook-ում լայն տարածում գտավ 25-ամյա արցախցի աղջկա գրառումը։

ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՍԱԹԵՆԻԿԸ ԿՀԱՂԹԻ․ ԵՐԵՎԱՆԻՑ՝ ՀԱՄԲՈՒՐԳԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Ապագա ուռուցքաբան Սաթենիկը գրել էր, որ ճակատագրի հեգնանքով մարդու մոտ, ով ուրիշներին պիտի օգներ այս հիվանդության դեմ պայքարում, ստամոքսի քաղցկեղ ախտորոշվեց․  խոսքն իր մասին էր։ Հիվանդությունը գլուխ էր բարձրացրել հոկտեմբերին, Սաթենիկի զգացողությունը կտրուկ վատացել էր, համապատասխան բժշկական ստուգումներից հետո հայտնի էր դարձել պատճառը։

Սաթենիկը պատմել էր նաև, որ քիմիոթերապիայի 5 կուրս է անցել, այժմ անհրաժեշտ է վիրահատություն, որը, սակայն, Հայաստանում չեն իրականացնում, իսկ արտերկիր մեկնելու համար 45 հազար դոլար էր պետք…

Եվ ահա, գրառումից հետո ընդամենը 72 ժամ անց ողջ գումարն արդեն նրա հաշվին էր։ Սրտացավ մարդիկ հաշված ժամերի ընթացքում հավաքել էին այս զգալի գումարը, որպեսզի Սաթենիկն ապրի ու ապրեցնի մյուսներին։

Արցախցի Սաթենիկը բժշկական համալսարանի  I կուրսի ուսանող է։ Երբ լսել է ախտորոշումը, որոշել է՝ պետք է հաղթի ինչ գնով էլ լինի։

Այժմ արդեն Գերմանիա մեկնելուն հաշված օրեր են մնացել։ Պայծառ ու լուսավոր ապագա բժիշկը բուժումը շարունակելու է Համբուրգի հեղինակավոր կլինիկաներից մեկում։ Ճամպրուկային տրամադրության մեջ է, Համբուրգ մեկնելու է մայրիկի հետ։ Հաջորդ շաբաթ արդեն կսկի ապաքինման մեծ ճանապարհը։

Armlink.am-ի լրագրողի հարցին ի՞նչ երազանք ունի ինքը, աղջիկը պատասխանել է՝ ուզում եմ առողջ վերդառնալ և օգնել քաղցկեղի դեմ պայքարող այլ հիվանդներին։

Կիսվել
Загрузка...