Թեմաներ՝
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

RYANAIR-Ի ՄԻԼԱՆ-ԵՐԵՎԱՆ ԱՌԱՋԻՆ ՉՎԵՐԹԸ ԿԼԻՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

Իռլանդական Ryanair ավիաընկերությունն այս տարվա հունվարի 14-ից գործարկում է Միլան-Երևան-Միլան ավիաչվերթերը, հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը

Տաթևիկ Ռևազյան

Հաղորդման համաձայն, եթե ուշացումներ չլինեն, ապա Միլանից օդանավը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 13։10-ին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը երկուշաբթի լրագրողներին հայտնեց, որ Իտալիայում օրեր առաջ ավիացիոն ոլորտի աշխատակիցները երկշաբաթյա գործադուլ են հայտարարել, ինչը կարող է հանգեցնել այդ երկրից չվերթերի ուշացումների։ Խափանումներ կարող են լինել նաև Ryanair-ի աշխատանքում։

Երկշաբաթյա գործադուլի հետևանքով արդեն մասնակի կաթվածահարված է Հռոմի, Բոլոնիայի և Իտալիայի այլ շրջանների օդանավակայանների աշխատանքը։ Ցուցարարները պահանջում են, մասնավորապես, աշխատավարձերի վերանայում։

Ավելի վաղ Ryanair ընկերությունը հայտարարել է, որ Երևանից Հռոմ, Միլան և Բեռլին չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունվարից։

Կիսվել
Загрузка...