Թեմաներ՝
Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

«RYANAIR»-Ի ՄԻԼԱՆ-ԵՐԵՎԱՆ ՉՎԵՐԹԻ ՕԴԱՆԱՎԸ «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ԱՆՑԱՎ ՋՐԱՅԻՆ ԿԱՄԱՐԻ ՏԱԿՈՎ

«Ryanair» լոուքոսթերի Միլան-Երևան առաջին օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, որտեղ ինքնաթիռը դիմավորեցին կամար կազմող ջրաշիթերով


Ryanair-ը դեպի Երևան առաջին չվերթն է իրականացրել

Չվերթով ժամանած հյուրերին օդանավակայանում դիմավորել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը:

Հունվարի 14-ի չվերթը Ryanair-ի համար առաջինն է Հայաստանի ավիացիոն շուկայում:

Չվերթը հետաձգվել էր մի քանի ժամով՝ Իտալիայում ավիացիայի ոլորտի աշխատողների գործադուլի պատճառով։

Հաղորդվում է, որ ուշացումներ լինելու են միայն այսօր, մյուս չվերթերի մասին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավելի ուշ տեղեկություն կհայտնի: 

Կիսվել
Загрузка...