Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից

«ՍԱ ՄԻԱՅՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ, ՆԱԽԱԳԻԾ ՉՈՒՆԵՆՔ»․ ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱԿԻ ՇԵՐՏԻ ՄԱՍԻՆ

Այսօր Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն

Մարկ Գրիգորյան

Մարկ Գրիգորյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, և խոսում էր Հին Երևանի՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու մասին:

Գրիգորյանը քարտեզի վրա ցուցադրեց թե կոնկրետ որ հատվածի մասին է գնում խոսքը.

«Շատրվանների ջրավազանից առաջ, եթե դեմքով կանգնենք դեպի պատկերասրահի շենքը, ձախ թևի վրա: Ձմեռ պապիկների ման գալու և նստած տեղում»:

Նրա կարծիքով ճարտարապետական տեսակետից բացվում են բազմաթիվ խնդիրներ, քանի որ 2 աստիճանի խնդիր կա: Բացի դա, հարց է նաև՝ ապակիով ծածկվելու՞ է փորված հատվածը, թե՞ ոչ:

«Բայց ոչ մի հարցի պատասխան դեռևս չկա, քանի որ սա միայն խոսակցություններ են, և չունենք ոչ նախագիծ, ոչ էլ առաջարկ: Կա միայն գաղափար, որը դուրս է եկել օդ և գաղափարից այն կողմ չենք տեսնում»,- ասաց նա:

Գրիգորյանը մատնանշեց մեկ այլ հարց ևս. բարձրացվելո՞ւ է հատակի մակարդակը, թե ոչ:

«Թե բարձրացնելու են՝ դեմ եմ, իսկ եթե չեն բարձրացնելու, ապա դա արդեն նայելու խնդիր է»,- այսպես եզրափակեց նա իր խոսքը:

Կիսվել
Загрузка...