Թեմաներ՝
#ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁ Է ՃԱՆԱՉՎԵԼ

Վրացական ընդդիմության ներկայացուցիչները կտրուկ են արձագանքել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Վրաստան հնարավոր այցին

Սերգեյ Լավրով

Քաղաքական գործիչները հայտարարել են, որ ռուս նախարարին, եթե նա այնուամենայնիվ այցելի Թբիլիսի, կդիմավորեն զանգվածային բողոքի ակցիաներով:

Նրանք նաև նշել են, որ Սերգեյ Լավրովի այցերը երկիր, որոնք համաձայնեցված չեն վրացական կողմի հետ, գնահատվում են որպես «օկուպացիայի մասին» օրենքի խախտում, որը պատժվում է խոշոր տուգանքով կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկմամբ:

Սակայն Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը վրացական իշխանություններից երաշխիքներ է պահանջել, որ Վրաստանում նախարարական նստաշրջանի անցկացման դեպքում Թբիլիսին թույլ չի տա որևէ սադրանք և այլ անակնկալներ:

Կիսվել
Загрузка...