Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՊԱՏԱՀԱՐ

ՇԱՆՏԱԺԻ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ․ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՑ 1 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՆ ՇՈՐԹԵԼ

Երկու երիտասարդ աղջիկներ շանտաժի են ենթարկել մի երիտասարդի՝ նրանից գումար պահանջելով։ Այս մասին հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը

Շանտաժի նուրբ արվեստը․ երիտասարդ աղջիկները երիտասարդից 1 մլն դրամ են շորթել

Ըստ հաղորդման, Երևանի բնակչուհիները երիտասարդի անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա նոյեմբերից մինչև այս տարվա հունվար ընկած ժամանակահատվածում նրանից պահանջել ու մաս-մաս ստացել են ընդհանուր 1․000․000 դրամ։

Շանտաժի նուրբ արվեստը․ երիտասարդ աղջիկները երիտասարդից 1 մլն դրամ են շորթել

Տեղեկությունների հիման վրա ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին հերթական անգամ երիտասարդից գումար վերցնելուց հետո 26-ամյա աղջիկը բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց շորթման առարկա 50․000 դրամը։

Նույն օրը հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց նաև մյուս աղջիկը, որը 21 տարեկան է։

Աղջիկները ձերբակալվել են։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ շորթման հատկանիշներով։

Կիսվել
Загрузка...