Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՊԱՏԱՀԱՐ

ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԺԻՇԿԸ ԾԵԾԵԼ Է 76-ԱՄՅԱ ՀԻՎԱՆԴԻՆ

Սանկտ Պետերբուրգում շտապօգնության բժիշկը ծեծել է հայազգի 76-ամյա հիվանդին։

ԺՈՐԱ ՄԻՐԶՈՅԱՆ

Սանկտ Պետերբուրգի տարեց բնակիչը՝ հայազգի Ժորա Միրզոյանը, հայտնել է, որ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության բժիշկն իրեն ծեծի է ենթարկել: Դրա հետևանքով Միրզոյանին շտապօգնության մեկ այլ մեքենայով տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք:

Հունվարի 9-ի առավոտյան Ժ․ Միրզոյանի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, ճնշումը հասել է 190-ի, սկսել է շնչահեղձ լինել: Իր կինը շտապօգնություն է կանչել: Ժամանած բժիշկներին ամուսինները հայտնել են, որ կգնան միայն պատերազմի վետերանների հոսպիտալ։

«Ինքներս տաքսիով չէինք կարող գնալ, քանի որ ամուսինս կարող էր կտրուկ վատանալ ճանապարհին»,- պատմել է կինը:

Տեսնելով, որ մեքենան գնում է ուրիշ ուղղությամբ, Ժորան սկսել է պատուհանին հարվածել։ Մեքենան կանգ է առել, բժիշկ Բոնդարևը դուրս է եկել մեքենայի առաջամասից, հետաքրքրվել՝ ինչ է պատահել: Հիվանդի պահանջին՝ իրեն տեղափոխել կոնկրետ կլինիկա, բժիշկը կտրուկ արձագանքել է.

«Ուր ուզեմ, այնտեղ էլ կտանեմ»:

Հիվանդը փորձել է դուրս գալ մեքենայի սրահից, սակայն բժիշկը փորձել է նրան ուժով պահել:

«Նա ամուսնուս կոկորդից բռնեց, փակեց բերանը և սկսեց խեղդել: Ես սկսեցի գոռալ: Բժիշկը հարվածեց ամուսնուս քթին, սկսեց արյուն գալ:

Ես ցանկանում էի նրանց միջև կանգնել, սակայն բուժքույրը ինձ հրեց և ձեռքերս մեջքիս հետևում պահեց»,- պատմել է Միրզոյանի կինը:

Բուժքույրը փորձել է կանգնեցնել Միրզոյանի քթի արյունահոսությունը, որից հետո նրանց բաց են թողել: Տարեց ամուսինները դիմել են ոստիկանություն, որտեղից նրանց տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք:

Կիսվել
Загрузка...