Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՄԲՈՒԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է հայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակի թանգարան, որը գտնվում է հայկական “Ակոս” թերթի նախկին խմբագրության տարածքում, որը ղեկավարում էր Դինքը։

ՍՏԱՄԲՈՒԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Պարոն Իմամօղլուն ծանոթացել է թանգարանի ցուցադրությանը՝ Հրանտ Դինքի այրի Զաքարիա Միլդանօղլուի ուղեկցությամբ, ով Թուրքիայում հայտնի է որպես հաջողակ ճարտարապետ։

Ստամբուլի քաղաքապետը գոհ է մնացել միջոցառումից, ինչի մասին ֆեյսբուքյան իր էջում պատմել է ՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի անձնակազմին։ 

Նշենք, որ Էքրեմ Իմամօղլուն Թուրքիայի նախագահ Էրդողանին ընդդիմադիր “Ժողովրդա-հանրապետական” կուսակցության անդամ է։

Թուրքիայի տարածքում լույս տեսնող հայկական “Ակոս” թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 17-ին թուրք ազգայնական Օգյուն Սամասթի ձեռքով։

Կիսվել
Загрузка...