Թեմաներ՝
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՏԱԱԼ ՀՐԱԲԽԻ ԺԱՅԹՔՈՒՄԸ ՖԻԼԻՊԻՆՆԵՐՈՒՄ․ ՍԿՍՎԵԼ Է 3 ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐՀԱՆՈՒՄԸ

Ֆիլիպինյան Բատանգաս նահանգի երեք բնակավայրերի բնակիչներին տարհանում են Տաալ հրաբխի արտանետած մոխրից հետո։ Մոխրի սյունի բարձրությունը հասել է 1 կիլոմետրի, հայտնում է CNN Philippines հեռուստաալիքը

Տաալ հրաբուխ

Նահանգի բնակչության թիվն ընդհանուր առմամբ կազմում է ավելի քան 80 հազար։

Հաղորդվում է, որ տարահանումն իրականացվում է երեք քաղաքներում՝ Սան Նիկոլասում, Բալետեում և Տալիսայում։ Այն դիտարկվում է որպես զգուշության քայլ, քանի որ, տեղի սեյսմոլոգների կարծիքով, գրանցվել է մագմայի շարժում դեպի հրաբխի խառնարանը։

Հունվարի 12-ին Տաալն արտանետել է մոխրի հսկա սյուն՝ մոտ 1 կմ բարձրությամբ, իսկ հրաբխից ոչ հեռու նկատվել են հրաբխային տատանումներ։

Ֆիլիպիններում այս կապակցությամբ հրաբխի ժայթքման վտանգի մակարդակը հինգբալանոց սանդղակով բարձրացվել է մինչև երրորդ աստիճան։

Հրաբուխը գտնվում է Մանիլայից 65 կմ հեռավորության վրա։

Կիսվել
Загрузка...