Թեմաներ՝
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ՏԱՇՔԵՆԴՈՒՄ ՀԱՅ ՀԱՅՏՆԻ ԴԻԶԱՅՆԵՐ Է ՍՊԱՆՎԵԼ

Տաշքենդում բնակվող հայտնի հայ դիզայներ Նարիման Գրիգորյանը սպանվել է այսօր՝ հունվարի 14-ին, մայրաքաղաքի Յաշնաբադի շրջանում։

ՆԱՐԻՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նարիման Գրիգորյանը հայտնի ուկրաինացի դիզայներ է, պարուսույց, “Տոդես” – ի առաջին կազմի նախկին մասնակից, միջազգային ցուցադրությունների, մրցույթների և փառատոների մասնակից: Տաշքենդում իրեն պատկանում էին Nariman Grigoryan ապրանքանիշի նորաձևության տները։

Նախնական տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել հունվարի 14-ի գիշերը մայրաքաղաքի Յաշնաբադի շրջանում։

Սպանության պատճառը դեռ հայտնի չէ։

Կիսվել
Загрузка...