Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ՏԱՎՈՒՇՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Այսօր առավոտյան՝ մոտ 12։30-ի սահմանում, Տավուշի Բերքաբեր գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող դիրքերի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել։ Դիպուկահարի արձակած գնդակից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Արթուր Արզումանյանը։

Մեր լրագրողը կապ է հաստատել Բերքաբերի գյուղապետ Արգամ Արզումանյանի հետ, ով հետևյալ մանրամասներ է փոխանցել․ «Արթուր Արզումանյանը Բերքաբեր համայնքի բնակիչ է, նա պայմանագրային զինծառայող է։ 37-ամյա Արթուրը վնասվածք է ստացել է թևի հատվածում, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում», – նշել է համայնքի ղեկավարը։

Արթուր Արզումանյանն ամուսանացած է, ունի 2 տարեկան մեկ դուստր։

Դեպքի հետ կապված այլ մանրամասներ ճշտվում են, Արթուր Արզումանյանն այժմ գտնվում է Վանաձորի զինվորական հոսպիտալում։

Կիսվել
Загрузка...