Թեմաներ՝
#ՄԱՐԶԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԹԵ՛ ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐԻՑ, ԹԵ՛ ԳՆԱՑՔԻ ՊԱՅԹՈՒՑԻԿԻՑ ՓՐԿՎԱԾ ՕՖԵԼՅԱ ՏԱՏԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

70-ամյա Օֆելյա Բարսեղյանը 1973 թվականին հայտնվեց Բաքվում։ Երևանում բնակվող Բարսեղյանների ընտանիքի աղջիկը Երևանի Ճարտարագիտական համալսարանում ինժեներ-տեխնոլոգի մասնագիտությունն էր ընտրել։

ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐԻՑ ՈՒ ԳՆԱՑՔԻ ՊԱՅԹՈՒՑԻԿԻՑ ՓՐԿՎԱԾ ՕՖԵԼՅԱ ՏԱՏԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Երիտասարդ, եռանդուն Օֆելյան մինչ Բաքու մեկնելը հասցրել էր աշխատել «Հայ էլեկտրացանցեր»-ի հաշվողական կենտրոնում ԱԱԾ-ի փաստաթղթային բաժնում։

Գեղեցկադեմ հայուհին Երևանում բազմաթիվ  «ուզողներ է ունեցել»։ Բայց բախտի բերմամբ 24-ամյա Օֆելյան ամուսնացավ Բաքվում։ Նրա ապագա ամուսինը 7 տարի շարունակ փորձում էր շահել անկոտրում հայուհու սիրտը։

Ամուսնությունից հետո հաստատվելով Բաքվում՝ 24-ամյա Օֆելյան փորձեց հարմարվել Բաքվի կյանքին։ Երիտասարդ հայուհին հենց սկզբից բախվեց բազում դժվարությունների։ 70-ամյա կինն այժմ արցունքն աչքերին է հիշում, թե ինչպե՞ս իրեն աշխատանքի չընդունեցին այն բանի համար, որ ինքը հայ է։

Բայց դժվարություններից չվախենալով, նա փորձեց ամեն բան անել Բաքվում արժանապատիվ ապրելու համար։

Հենց այնտեղ նա երեք երեխա ունեցավ՝ 2 տղա և 1 աղջիկ։ Դպրոցում անցավ աշխատանքի․ լող էր դասավանդում փոքրիկներին։

Օֆելյան երեխաների հոգսն ու կյանքի դժվարությունները միայնակ էր հաղթահարում։ Համատեղ, երջանիկ ամուսնական կյանքը երկար չտևեց․ ամուսինը՝ նախընտրեց հանգիստ կյանքն ու լքեց իրեց։

1988 թվականին իրավիճակը Բաքվում լարված էր։ Տիկին Օֆելայն ականատեսի աչքով պատմում է իր գլխով անցածը․ «Հայերի հանդեպ Բաքվի իշխանությունների վայրագությունները հասել էին անմարդկային աստիճանի։ Ես՝ իմ երեք երեխաների հետ, նույնիսկ պատշգամբ դուրս գալուց էի վախենում։ Մտածում էի՝ եթե ադրբեջանցին ադրբեջանցուն է կացնով սպանում, մեզ կսպանի ու կսպանի»։

1988 թ․-ի ձմռանը Բաքվում հայերի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների ագրեսիան հասավ եզրագծին։ Հայ ընտանիքները օրվա հացը գնելու համար նույնիսկ խանութ դուրս չէին գալիս։ Բաքվի ջարդերից մի կերպ մազապուրծ եղավ նաև Օֆելյա Բարսեղյանն՝ իր երեք զավակներով։ Փախչելով հայրենիք՝ նա հույս ու ապավեն էր փնտրում հայրենի հողում։ 70-ամյա տիկին Օֆելյան ամեն անգամ Բաքվի ջարդերից խոսելիս հուզվում է ու արցունքն աչքերին պատմում իր «փրկության» պատմությունը։

Կիսվել
Загрузка...