Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՊԱՏԱՀԱՐ

ԹԵՀՐԱՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԻՆՔՆԱԹԻՌՆ Է ԵՂԵԼ

Ուկրաինական Boeing-ի կործանման գիշերը Թեհրանի երկնքում եղել է երկրորդ ինքնաթիռը։ Այս մասին այսօր հայտարարել Է Իրանի խորհրդարանի քաղաքային շինարարության կոմիտեի փոխնախագահ Աբու Ալ Ֆադլ Մուսավի Բեյուկին։

ԹԵՀՐԱՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ԻՆՔՆԱԹԻՌՆ Է ԵՂԵԼ

Իրանցի պատգամավորի տեղեկություններով ՝ ինքնաթիռը պատկանել Է Qatar Airways ավիաընկերությանը։ Պատգամավորը նշել է, որ ինքնաթիռի անձնակազմին, իրանական կարգավարներին և հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է համակարգվել, և օդանավը երկրի օդային տարածքով անցել է բնականոն ռեժիմով:

Բեյուկին ենթադրել է, որ կատարի ինքնաթիռը կապ է հաստատել դիսպետչերների հետ այն բանից հետո, երբ երկնքում լույս է նկատել և կասկածել, որ դա ՀՕՊ է աշխատում:

Ինքնաթիռը Թեհրանից Կիև է մեկնել չորս ժամ անց այն բանից հետո, երբ Իրանը հարվածել է ամերիկյան ռազմական օբյեկտներին և մարտական պատրաստականության է բերել ՀՕՊ ուժերն ու միջոցները:

Կիսվել
Загрузка...