Թեմաներ՝
Լրահոս - Լուրեր Հայաստանից

«THE NEW YORK TIMES»-Ը ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԸՆԹԵՐՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳԻՐՔԸ

Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը ներառել է Քրիս ՄաքՔորմիկի «The Gimmicks» («Հնարքներ») վեպն այս շաբաթվա ընթերցության համար խորհուրդ տրվող գրքերի ցանկում։ Վեպը թարմ է, այն  լույս է այս ամիս

Քրիս ՄաքՔորմիկ «The Gimmicks»

ՄաքՔորմիկը մայրական կողմից հայկական արմատներ ունի։

Նրա հեղինակած վեպի գործողությունները սկսվում են 1970-ականների Հայաստանում` Հայոց ցեղասպանությունից գրեթե 60 տարի անց։

Սյուժեի հիմքում Խորհրդային Հայաստանում ապրող 2 զարմիկ եղբայրների մասին է։ Մեկը՝ Ռուբեն Պետրոսյանը, նարդիի գիտակ է, որը հետաքրքրվում է քաղաքականությամբ։
Մյուսն Ավո Գրիգորյանն է, որը հետագայում պրոֆեսիոնալ ըմբիշ է դառնում ԱՄՆ-ում։

Վեպում երկու տղամարդու կյանքի վրա անսպասելի ազդեցություն է ունենում ավելի քան կես դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։

Կիսվել
Загрузка...