Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ

THE TRAVEL. ՔԱՐԱՀՈՒՆՋԸ ՉԻ ԶԻՋՈՒՄ ՍԹՈՈՒՆՀԵՆՋԻՆ

The Travel-ը օնլայն ճանապարհորդական ուղեցույց է, որին օրական հետևում են հազարավոր մարդիկ

The Travel. Քարահունջը չի զիջում Սթոունհենջին

Այս անգամ կայքն անդրադարձել է հայկական Քարահունջին։ Հոդվածը սկսվում է այսպես․ «Անգլիական Սթոունհենջը աշխարհի ամենահայտնի հնագույն հուշարձաններից մեկն է, բայց ինչու ավելի շատ մարդիկ չեն խոսում Հայաստանի նախապատմական այս վայրի մասին, որը մյուսից ավելի հին է ավելի քան 2500 տարով»։ Հեղինակն առանձնացրել է 20 հետաքրքրաշարժ փաստեր, ինչի պատճառով այն ավելի մեծ ուշադրության է արժանի։

Այս խորհրդավոր հինավուրց կառույցը անգլիական Քարահունջի նման մեծ գաղտնիք է պարունակում։ Քանի որ չգիտենք, թե այն ինչ նպատակի համար է օգտագործվել։ Եվ քանի որ փորձագետները պնդում են, որ հայկական Քարահունջը, հնարավոր է, կառուցվել է դեռ 7500 տարի առաջ, մենք, հնարավոր է, երբեք էլ չենք իմանա դրա նշանակությունը։

Հեղինակը հետաքրքիր փաստերից առանձնացրել է օրինակ այն, որ Հայաստանը լի է հնագիտական գաղտնիքներով։ Աշխարհի ամենահին իրերից մի քանիսը հայտնաբերվել են հենց Հայաստանում։ Ամենահին կոշիկից մինչև հազարավոր տարիներ առաջ կատարված գինու արտադրություն։

Դեռ շատ ու շատ գաղտնիքներ կան բացահայտելու և սա էլ հարմար առիթ է, որ աշխարհն իմանա մեր Քարահունջի մասին։

Կիսվել
Загрузка...