Թեմաներ՝
#ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ «ՌԵՔՎԻԵՄԸ» ԿՀՆՉԻ ՉԵԽԻԱՅՈՒՄ

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմն» առաջին անգամ կհնչի Չեխիայում, Բռնո քաղաքում։

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ «ՌԵՔՎԻԵՄԸ» ԿՀՆՉԻ ՉԵԽԻԱՅՈՒՄ

Ինչպես հայտնում է Բռնոյի ֆիլհարմոնիան, համերգը կկայանա հունվարի 23-ին և 24-ին Բռնոյի ֆիլհարմոնիայի Բեսեդնի դում համերգասրահում։

 «Բախ և Մանսուրյան» խորագրով համերգի առաջին մասում կկատարվեն Բախի թիվ 32 և թիվ 68 կանտատները, իսկ երկրորդ մասում՝ Մանսուրյանի «Ռեքվիեմը»։

Համերգին անձամբ ներկա կլինի կոմպոզիտորը։

Տիգրան Մանսուրյանն այս ստեղծագործությունը գրել է 2011 թվականին, և այն նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

2017-ին «Ռեքվիեմ» ձայնասկավառակն առաջադրվել է Գրեմմի մրցանակի, 2018 թվականին արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցանակի։

«Ռեքվիեմը» կհնչի Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։

Կիսվել
Загрузка...