Թեմաներ՝
#ՄԱՐԶԵՐ #ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԾՆՆԴՅԱՆ ԽՆՋՈՒՅՔԻ ԺԱՄԱՆԱԿ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ ՀՈԲԵԼՅԱՐԻՆ

Արագածոտնի մարզի Կոշ գյուղի 38-ամյա բնակիչը հունվարի 9-ին բարձր տրամադրություն ուներ, առիթը՝ սեփական ծննդյան արարողությունն էր։ Բայց ուրախ տրամադրությունը երկար չպահպանվեց

Ծննդյան խնջույքի ժամանակ դանակահարել են հոբելյարին

Հունվարի 9-ի երեկոյան՝ 22։30-սահմաններում, հոբելյարը տեղափոխվեց մարզային հիվանդանոց։ Հերթապահ քրոջ փոխանցմամբ տուժողը բժշկական կենտրոն է տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերքով։

Իրավապահներին և բժիշկներին հոբելյարը չի ցանկացել մանրամասներ հաղորդել, թե իրականում ի՞նչ է եղել իր ծննդյան արարողության ժամանակ և ինչպե՞ս է ինքը հայտնվել տուժողի կարգավիճակում։

Իրավապահները մեկնելով Կոշ գյուղ՝ պարզել են դեպքի ողջ մանրամասները։

Ծննդյան խնջույքի ժամանակ վիճաբանություն է եղել հոբելյարի և նույն գյուղի 28-ամյա բնակչի միջև։ Վերջինս էլ հենց դանակահարել է հոբելյարին։

Հունվարի 10-ին՝ ժամը 2։30-ի սահմաններում, 28-ամյա երիտասարդը  ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և խոստովանական բացատրություն է տվել։

Կիսվել
Загрузка...