Թեմաներ
ԱՍՏՂԵՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԹՈՒՐՔԵՐԸ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՄԵՋ ԵՆ ՔՈՐԹՆԻ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Թուրքերը կրկին զայրույթի պոռթկում են ապրում։ Բազում անգամներ նրանց զայրույթի պատճառը Քիմ Քարդաշյանն է եղել։ Այս անգամ նրանց թիրախում հայտնվել է Քիմի քույրը՝ ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը

Թուրքերը հիստերիայի մեջ են Քորթնի Քարդաշյանի հրապարակման պատճառով

Այսպես, Քորթնին իր ինստագրամյան էջում հրապարակել է փախլավայի լուսանկար և գրել՝ «Հայկական տնական փախլավա»։

Թուրքերն, իհարկե, անտարբեր մնալ չէին կարող։ Քորթնիի գլխին զայրացած մեկնաբանությունների հեղեղ թափվեց։ «Փախլավան մեր կարմիր գիծն է. Չափդ մի անցիր», «Փախլավան մերն է, մերն է մնալու», «Փախլավան թուրքերինն է, չափդ ճանաչիր» և այսպես շարունակ։

Սակայն, Քարդաշյան քույրերի՝ Հայաստանի հանդեպ սիրուն, նվիրումին ու աշխարհին մեր երկրի մասին պատմելու մեծ ցանկությանը, ինչպես գիտենք, ոչ ոք չի կարողանա խանգարել։

Կիսվել
Загрузка...