Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից Վերջին լուրեր

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ ՍՊԱՆՈՂԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՄՈՏ 17 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Սևակ Բալըքչըն ազգությամբ հայ երիտասարդ էր, ով 2011 թվականին պարտադիր զինվորական ծառայություն էր անցնում Թուրքիայում։ Ընդամենը 20 օր էր մնացել ծառայության ավարտին, երբ տեղի ունեցավ անսպասելին։ 2011 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի օրը, Սևակը սպանվեց


Սևակ Բալըքչը (կենտրոնում)

Սևակին սպանել էր իր ծառայակիցը՝ Քըվանչ Աղաօղլուն։ 2013թ․-ին դատարանը որոշում կայացրեց, որ Աղաօղլուի արարքը ոչ թե դիտավորություն էր, այլ՝ զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով կատարված սպանություն: Նա դատապարտվեց ընդամենը 4.5 տարվա ազատազրկման։

Թուրքիայում 2016 թվականին ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ, երկրում վերացվեցին բոլոր ռազմական դատարանները։ Սևակի ընտանիքը բողոքարկեց որոշումը և գործը հանձնվեց քաղաքացիական դատարանի վարույթ:

Եվ ահա, հայտնի է դատարանի նոր որոշումը։ Աղաօղլուն դիտավորյալ սպանության մեղադրանքով դատապարտվեց 16 տարի 8 ամիս ազատազրկման։ Նա կալանավորվեց հենց դատական նիստի ժամանակ։

Սևակ Բալըքչըի ծնողները համոզված են, որ իրենց որդին սպանվել է ազգային թշնամանքի հողի վրա:

Թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել դատարանի այս նոր որոշմանը: Փայլանը նշել է, որ չնայած թուրքական դատարանի կայացրած որոշմանը, այնուամենայնիվ, երկրում դեռևս շարունակվում է պահպանվել ատելության մթնոլորտը: Նրա խոսքով` վերջապես Թուրքիայում իրենք ականատես եղան, որ դատարանը հայերի դեմ ատելության հողի վրա հանցագործություն կատարած անձին պատժում է ազատազրկմամբ:

Փայլանը նկատել է, որ Թուրքիայում նրանք դեռևս չեն ապահովել այնպիսի միջավայր, շնորհիվ որի տեղի չունենան ատելության հողի վրա կատարվող նոր հանցագործություններ:

Կիսվել
Загрузка...