Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՊԱՏԱՀԱՐ

ՈՉ ՍԹԱՓ ՎԱՐՈՐԴԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԹԱՐԸ ԽԼԵԼ Է ՉԾՆՎԱԾ ՓՈՔՐԻԿԻ ԿՅԱՆՔԸ

Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարը ողբերգական հետևանք ունեցավ 35-ամյա Թագուհի Թադևոսյանի համար, ով շուտով պետք է լույս աշխարհ բերեր դստերը․ վթարի հետևանքով նա կորցրեց փոքրիկին

ՈՉ ՍԹԱՓ ՎԱՐՈՐԴԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԹԱՐԸ ԽԼԵԼ Է ՉԾՆՎԱԾ ՓՈՔՐԻԿԻ ԿՅԱՆՔԸ

Առաջին հայացքից կարելի է մտածել, որ պարզապես ճակատագրական պատահար էր․ բայց այդ պատահարը չէր լինի, եթե հանդիպակաց երթևեկելի գոտուց չհայտնվեր Mitsubishi Pajero-ն և չբախվեր երթևեկության կանոնների պահպահմամբ ընթացող Opel-ն, որի մեջ գտնվում էր Թագուհին։

Ավելի ցավալին այն է, որ այս վթարն առհասարակ չէր լինի, եթե Mitsubishi-ի վարորդը՝  Չարենցավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Մհեր Բաղդասարյանը, սթափ նստեր ղեկին․ վթարին հաջորդած սթափության փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է խմածության ամենաբարձր աստիճանում:

Ընդ որում՝ տարածված տեղեկությունների համաձայն՝ վթարի մեղավորը՝ Մհեր Բաղդասարյանը, Չարենցավանի նախկին ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Տոնոյանի կնոջ եղբայրն է։ Նա, հավանաբար, մնացել է աներձագի հովանավորության տպավորությունների տակ՝ մտածելով, որ ինքն անպատժելի է, կարող է խմած վարել ավտոմեքենան՝ վտանգելով մյուսների կյանքը։

Թագուհու հետ նույն մեքենայում գտնվողների թվում է եղել նաև 1-ամյա Արեն Նազարյանը, ով ևս մյուս ուղևորների հետ տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանապետ աներձագ ունենալը խմիչքի ազդեցությամբ ղեկին նստելու թույլտվություն չէ։

Կիսվել
Загрузка...