Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՄԱՐԶԵՐ ՊԱՏԱՀԱՐ

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ. ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ 5 ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ

Ուղիղ հինգ տարի առաջ Գյումրիում տեղի ունեցած անմարդկային դաժանությունը ցնցեց ամբողջ Հայաստանը․ սեփական տան մեջ սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամները, որոնց թվում՝ 2-ամյա Հասմիկը և 6 ամսական Սերյոժան (վերջինիս վիրավոր գտել էին օրորցում, բայց նրա կյանքը ևս փրկել չհաջողվեց)

Ավետիսյանների ընտանիքը

Հարևանուհու նկատած բաց դուռն ու ջարդած պատուհաններն ընդմիշտ դարձան անմարդկային ոճրագործության հասցե, որի շարժառիթները մինչ օրս պարզ չեն։ Հանցագործությունն իրականացրել էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Նա Ավետիսյանների տուն էր մտել վաղ առավոտյան, երբ բոլորն անկողնում են եղել։ Ոճիրն իրականացրել էր իրեն ամրակցված զենքով՝  ԱԿ-74 ինքնաձիգով, ապա զգեստափոխվել հանցանքի վայրում, և իրերն այնտեղ թողելով՝ հեռացել։

Հաջորդ օրը Պերմյակովին հայտնաբերեցին հայ-թուրքական սահմանն անցնելու փորձի պահին։ Առաջին իսկ հարցաքննության ժամանակ նա ընդունեց իր մեղքը։

Դեպքի հետաքննությունն ընթացավ երկու երկրների՝ Հայաստանի և Ռուսաստանի  քնչական մարմինների մասնակցությամբ։ Միաժամանակ՝ Երևանում և Գյումրիում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում էին Պերմյակովին չհանձնել  Ռուսաստանին։

Գործի դատավարությունն անցկացվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, որտեղ կայացված դատավճռի համաձայն Պերմյակովը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով ցմահ ազատազրկման։

Սակայն 2017 թ․ մայիսի 18-ին «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Պերմյակովը փոխանցվեց ՌԴ-ին և իր պատիժը կրում է այնտեղ։

Կիսվել
Загрузка...