Թեմաներ
Լրահոս - Լուրեր Հայաստանից ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՎՐԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՇՏ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

«ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանի՝ Վրաստանից առաջ անցնելը սխալ գնահատական է»․ Վրացի նախարար

ՎՐԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՇՏ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Տարեմուտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, ըստ որի Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկների համաձայն 2019 թ արդյունքներով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից 1 շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշով։

Այս գրառմանը արձագանքել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան՝ ասելով, որ դա սխալ գնահատական է։ Նախարարի խոսքով՝ երկրների համեմատական հաշվարկելու համար անհրաժեշտ է երկու երկրերի ցուցանիշների հաշվարկի համար օգտագործել նույն մեթոդաբանությունը, ինչը տվյալ դեպքում չի պահպանվել։

Վրացի նախարարը հավաստիացրել է, որ հաջորդ տարվա համեմատականը կարտահայտի ճիշտ պատկերը, քանի որ հաշվարկներն արդեն կկատարվեն նույն մեթոդաբանությամբ։

Կիսվել
Загрузка...