Թեմաներ՝
#ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ #ՊԱՏԱՀԱՐ Վերջին լուրեր

ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ 17-ԱՄՅԱ ՏՂԱՅԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է

Այսօր 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ մոտակայքում, 17-ամյա տղա է վրաերթի ենթարկվել և գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում



ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ 17-ԱՄՅԱ ՏՂԱ

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 17-ամյա տղայի, ով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

ԲԿ-ի մամուլի բաժնից հայտնում են, որ տղայի մոտ կա ձախ բազկոսկրի վիրաբուժական վզիկի փակ կոտրվածք՝ տեղաշարժով: Նրա մոտ եղել է նաև շոկային վիճակ, որից արդեն դուրս է եկել: Պատրաստվում է վիրահատության: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր:

Կիսվել
Загрузка...