Թեմաներ՝
#ՊԱՏԱՀԱՐ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՉԱՐԲԱԽՑԻ ԳԵՂԱՄԻՆ ԱՐԴԵՆ ԲԱՑ ԵՆ ԹՈՂԵԼ

Երեկ՝ մոտ 15։00-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին է բերվել Պետրոս Իսրայելյանը, ով առավել հայտնի է «Չարբախցի Գեղամ» մականվամբ

ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՉԱՐԲԱԽՑԻ ԳԵՂԱՄԻՆ ԱՐԴԵՆ ԲԱՑ ԵՆ ԹՈՂԵԼ

Քաղաքացուն ոստիկանության բաժին է բերվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

Armlink.am-ին լուրը հաստատել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարզանդ Գաբրիելյանը․ «Պետրոս Իսրայելյանը բերվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, համապատասխան աշխատանքներից հետո նա հենց նույն օրը բաց է թողնվել»։

Նյութեր են նախապատրաստվում Չարբախցի Գեղամի հետ կապված, նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել
Загрузка...