Թեմաներ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԵՐ Վերջին լուրեր

ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ ԳՐԻՊԸ ԴԵՌ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Առողջապահության նախարարությունից armlink.am-ին հայտնում են, որ Հայաստանում դեռ շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ


ԳՐԻՊԸ ԴԵՌ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Դրանից բխելով ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության ցուցանիշները ավելացել են: Սակայն վախենալու ոչինչ չկա: Դա բնորոշ է ձմռանը:

Համեմատելու համար պետք է ասել, որ 2020 թվականի հունվարի 14-ին սուր շնչառական վարակներով դիմել է 1194 մարդ, նախորդ տարվա նույն օրվա 1080 պացիենտի փոխարեն: Սակայն մեկ բան լավ է. թոքաբորբով հիվանդների 1,9 անգամ պակաս դիմելիություն է արձանագրվել:

Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 725 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,15 անգամ), որի 96,5%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են:

Սակայն պետք է ասել, որ  հանրապետությունում դեռևս շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ:

Այդ իսկ պատճառով Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է:

Կիսվել
Загрузка...