Թեմաներ՝
#ՊԱՏԱՀԱՐ #ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Լրահոս - Լուրեր Հայաստանից

ԶԻՆՎԱԾ ՄԻՋԱԴԵՊ ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Վրացական ԶԼՄ-ները հայտնում են Ադրբեջանի հետ պետական սահմանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մասին:

ՍԱՀՄԱՆԱԳԻԾ

Այս կապակցությամբ այսօր Վրաստանի սահմանապահ ներկայացուցիչը կապ է հաստատել Ադրբեջանի սահմանապահ ջոկատի պետի հետ և հայտարարել, որ Վրաստանի տարածքում “Քեշիկչիգալա” սահմանային ուղեկալի մոտակայքում անհայտ անձը զինվորական համազգեստով պատանդ է վերցրել վրացի սահմանապահին և ուղղվում դեպի պետական սահման:

Վրաստանի սահմանապահները կարողացել են զինաթափել զինվորական համազգեստով անհայտ անձին, այն էլ ՝ նռնակով ու զենքով զինված։

Կիսվել
Загрузка...