Թեմաներ՝
Լրահոս - Լուրեր Հայաստանից

«ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԴԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՎՃԱՐԵԼ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐՈՎ

Այսուհետ «Զվարթնոց» օդանավակայանում ավտոկանգառի վճարման գործընթացն ավելի հեշտ կկազմակերպվի․ արդեն  տեղադրվել են թվով 7 վճարային տերմինալներ, որոնցով ևս հնարավոր կլինի վճարել կայանատեղիի համար։

«ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԴԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՎՃԱՐԵԼ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐՈՎ

Տերմինալով վճարելու դեպքում քաղաքացուն տրվում է 10 րոպե ավտոկանգառից դուրս գալու համար։  Պարզապես անհրաժեշտ է տերմինալից վերցրած կտրոնը ներկայացնել դրամարկղում՝ ուղեփակոցից դուրս գալիս։

Ավտոմեքենաների կայանման համար վճարային տերմինալով վճարելու դեպքում հունվարի 15-ից կգործեն հետևյալ սակագները․

առաջին 10 րոպեն անվճար է,

    • 1 ժամվա կայանումը՝ 500 ՀՀ դրամ,

    • 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 2.000 ՀՀ դրամ,

    • 5-30 օր կայանումը՝10.000 ՀՀ դրամ:

Իսկ դրամարկղում վճարում իրականացնելու դեպքում կգործեն հետևյալ սակագները․

    • 1 ժամվա կայանումը 800 ՀՀ դրամ է

    • 4-24 ժամ կայանումը (օրավարձը)՝ 3.000 ՀՀ դրամ,

    • 5-30 օր կայանումը՝ 15.000 ՀՀ դրամ

Միկրոավտոբուսների և ավտոբուսների կայանման համար վճարել հնարավոր է միայն դրամարկղում՝ կայանատեղիի վերջնական ելքի մոտ՝ հետևյալ սակագներով․

– Միկրոավտոբուսների 1 անգամյա մուտքի վճարը 2.000 ՀՀ դրամ է,

– Ավտոբուսների 1 անգամյա մուտքի վճարը՝ 3.000 ՀՀ դրամ:

Կիսվել
Загрузка...